Պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ Իզատ Ալ-Ռիշկը հայտարարել է, որ հնարավոր է, եվրոպական պետությունները համաձայնեն իսլամիստներին հանել «Ահաբեկչությունը հովանավորող խմբավորումներ» ցուցակից:
Դրա համար եվրոպացիները կարող են պահանջել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսել:
Բանակցությունները կվերաբերեն Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, փախստականների խնդիրներին և Երուսաղեմի կարգավիճակին, սակայն չեն վերաբերի պաղեստինյան պետության ապագա սահմաններին, այսինքն մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հիմնական թեմաներին:
Վերջերս ՀԱՄԱՍ-ի և եվրոպական քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյան ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական, այլ ազգային-ազատագրական շարժում է: Նրա խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ը գործում է միայն իր երկրի ներսում և հրեաներին չի հետապնդում ամբողջ աշխարհով մեկ:










































