Friday, 19 06 2026
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ

Ինչ են ստորագրել ՀՀԿ-ն ու «Ենի Ազերբայջանը»

Դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» միջկուսակցական միջազգային ֆորումի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ–ի և Ղազախստանի իշխող կուսակցությունները համատեղ արձանագրություն են ստորագրել: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում, անդրադառնալով այսօր մամուլում հնչած դժգոհություններին, որ ՀՀԿ և «Ենի Ազերբայջան» կուսակցությունների ստորագրությունները նույն փաստաթղթի տակ են դրվել, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ ոչ թե հուշագիր է ստորագրվել, ինչպես նշվում է մամուլում, այլ՝ արձանագրություն:

Մինչ այս, ամռանը «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ սկսվել են բանակցություններ, և Կազանում տեղի է ունեցել առաջին նիստը: «Նպատակն էր ստեղծել եվրասիական երկխոսության ձևաչափ, որը միջկուսակցական երկխոսություն էր եվրասիական ինտեգրման վերաբերյալ՝ բոլոր ասպեկտներով: Սա փորձ է հասկանալու՝ կոնկրետ «եվրասիական ինտեգրում» գաղափարի հասկացության ներքո որ կուսակցությունները ինչ օրակարգ կարող են ձևավորել»,- ասել է Արտակ Զաքարյանը: Կազանից հետո նախաձեռնությունը վերցրել է ՀՀԿ-ն՝ նոյեմբերին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԼՂՀ–ի երկուական կուսակցություններ հրավիրելով Երևան և քննարկելով, թե ինչ մոտեցում կարելի է ձևավորել, որ եվրասիական երկխոսությունն առավել տեսանելի լինի: Երրորդ փուլն արդեն Սանկտ Պետերբուրգում էր: «Սա միջկուսակցական երկխոսության ձևաչափ է: Սանկտ Պետերբուրգում որոշվեց արդեն միջկուսակցական ֆորումի տեսքով ամփոփել դիրքորոշումներն ու համաձայնությունները: Գոյություն ուներ հուշագիր, որտեղ բոլորի առաջարկությունները կային: Մենք, որպես կուսակցություն, պատրաստ էինք ստորագրել: Քանի որ «Ենի Ազերբայջանը» նոր էր ցանկություն հայտնել միանալ, ղրղզական կուսակցությունը ևս, ոչ թե հուշագիր ստորագրվեց, այլ նախագիծ, որը հետո պետք է ստորագրվի: Սա ընդամենը «եվրասիական ինտեգրում» գաղափարի շուրջ մոտեցումներ են, որոնք պարտադիր և իրավական փաստաթուղթ չեն»:

Գալով այն հարցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխող կուսակցությունների ստորագրությունը դրվում է նույն փաստաթղթի տակ, Արտակ Զաքարյանը պատասխանել է, որ երկու երկրներն էլ բազմաթիվ կառույցների, այդ թվում և ԱՊՀ անդամ են, և նրանց ստորագրությունները շատ համատեղ փաստաթղթերի տակ է դրվում: «Ի սկզբանե ձեռք է բերվել այն համաձայնությունը, որ սա այն հարթակը չէ, որտեղ խոսվելու է հայտնի խնդիրների և կամ հայ-ադրբեջանական համագործակցության մասին: Ընդամենը ՀՀԿ-ն իր ուշադրությունն է հրավիրում եվրասիական ինտեգրման գործընթացին, այնքանով, որքանով մյուս կուսակցությունները»,- ասել է ՀՀԿ անդամը:

Եվրասիական միության մասին էլ Արտակ Զաքարյանն ասել է, որ զուտ տնտեսական ասպեկտով, իհարկե, Եվրասիական միությունը կարող է դառնալ գրավիչ գաղափար, որովհետև խոսքն ընդհանուր տնտեսական տարածքի մասին է, որտեղ գործելու են նոր սկզբունքներ, և մեզ համար տնտեսական նոր հնարավորություններ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում