ՊՍԺ-ն հրաժարվել է կատալոնական «Բարսելոնա»-ին վաճառել բրազիլացի 20-ամյա պաշտպան Մարկինյոսի տրանսֆերը:
Կատալոնական ակումբը պատրաստ էր 43 մլն եվրո վճարել, սակայն այդ գումարը չի բավարարել փարիզցիներին: Այդ կապակցությամբ կատալոնացիները հրաժարվել են Մարկինյոսի տրանսֆերի ձեռքբերումից` կենտրոնանալով անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերի ուղղությամբ:
29-ամյա դանիացու իրավունքները 15 մլն եվրո են գնահատվում: 2013/14 թվականների մրցաշրջանում Ագերը մասնակցել է իր թիմի 29 հանդիպումների և 5 գոլի հեղինակ դարձել:








































