Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծության հետևանքով շրջանի զգալի մասեր վերածվել են ավերակների՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ միջազգային կազմակերպության ռեսուրսները սահմանագծին են՝ 200 հազար մարդ ապաստան է գտել ՄԱԿ-ի շենքերում:
ՄԱԿ-ը նաև նշում է, որ Իսրայելը շուտով ստիպված կլինի ստանձնել տեղահանված անձանց համար պատասխանատվությունը:
Մտահոգիչ են նաև հակամարտության հետևանքները՝ Գազայում իշխանությունները հայտնում են, որ վնասված էլեկտրակայանը, որն արտադրում է շրջանի էլեկտրաէներգիայի մեծ մասը, հնարավոր է՝ 1 տարի չգործի:
Գազայի հատվածում իսրայելական գործողության ընթացքում զոհվել է 1000-ից ավելի պաղեստինցի՝ հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Մոտ 6000 մարդ վնասվածքներ է ստացել:
Այդ ընթացքում զոհվել է 39 իսրայելցի:










































