Դժվար է պատկերացնել արվեստի գործի ստեղծման ավելի անհավանական համադրություն, քան բռնցքամարտն ու նկարչությունը: Սակայն հոլանդացի բռնցքամարտիկ Բարթ վան Պոլանեն Պետելն իր օրինակով ապացուցել է, որ դա հնարավոր է: Այս մասին փոխանցում է Fedpost-ը:

Նա հագնում է բռնցքամարտիկի ձեռնոցները, թաթախում ներկի մեջ և հարվածում կտավին այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի ծածկվել քաոսային գունավոր բծերով:

Գեղանկարչությունը Բարթի համար սպորտը մեծարելու միջոց է:








































