2012 թվականի հունվար-հոկտեմբերին 34.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 79.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից 23.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 11.3 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը:
Ֆինանսների նախարարության հրապարակման համաձայն՝ պետական պարտքի սպասարկման ծախսերը 16.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված և´ ներքին, և´ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:










































