ՄԱԿ-ի մասնագետները միջազգային հանրությունից մեկ միլիարդ եվրո են խնդրել՝ Սոմալիի սովյալներին օգնելու համար: Պետությունը երաշտից զգալի տուժել է, և ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ 2011 թ. արհավիրքը կկրկնվի:
Ըստ փորձագետների՝ երկրում 3.8 միլիոն մարդ սննդի կարիք ունի: Սոմալիում ապրում է 8 միլիոն մարդ:
ՄԱԿ-ը գումարը կբաշխի 369 հումանիտար առաքելությունների միջև:
Ամռանը տեղեկացվել էր, որ Քենիայում Սոմալիի փախստականների ճամբարին հումանիտար ճգնաժամ է սպառնում. անհրաժեշտ է 25 միլիոն դոլար: «Հումանիտար օգնության կրճատումը կհանգեցնի բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի, ինչպես նաև ճամբարի ներսում անվտանգության իրավիճակի վատթարացման»,– ասվում է ութ հումանիտար կազմակերպություններից կազմված խմբի հայտարարության մեջ:
Այս պահին Դադաաբի ճամբարում 465 հազար փախստականներ կան՝ հիմնականում Սոմալիի քաղաքացիներ, որոնք իրենց տները լքել են երկրում շարունակվող ռազմական գործողությունների, երաշտի և սովի պատճառով:










































