Իրաքի իշխանությունները համաշխարհային ընկերություններին զգուշացնում են զերծ մնալ Իրաքյան Քրդստանում արդյունահանվող նավթի գործարքներից, սակայն ինքնավար մարզի իշխանությունները դեմ են այս արգելքին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նախարարությունը հետագայում կհետևի բոլոր մատակարարումներին, որպեսզի օրենքով հետապնդի ցանկացած գնորդի և առգրավի վաճառքի ենթակա նավթի խմբաքանակը»,- հայտարարել է Իրաքի նավթի նախարար Ասիմ Ջիհադը:
Իրենց հերթին, Քրդստանի իշխանությունները կարծում են, որ ունեն նավթի վաճառքի իրավունք՝ կապված ինքնավար մարզում բյուջեի կրճատման հետ:








































