Շանհայը` Չինաստանի խոշորագույն քաղաքը, զարմացնում է ճարտարապետական ձեռքբերումներով և դիզայներական խիզախ որոշումներով, որոնք քաղաքին տալիս են անկրկնելի տեսք:
Շանհայի կենտրոնում վերջերս կառուցված օղակաձև կամուրջը դարձել է ճարտարապետության նոր տեսարժան վայր:
Հետիոտնների համար նախատեսված կամուրջն իր արտասովոր ձևի շնորհիվ շատ ֆունկցիոնալ է: Կամրջի կառուցումից հետո չինացիները հնարավորություն են ստացել հեշտությամբ հասնել հրապարակի ցանկացած հատված, որտեղ տեղակայված են Շանհայի ֆոնդային բորսան, բազմաթիվ բիզնես կենտրոններ, խանութներ և սրճարաններ:
Կամրջի բարձրությունը 20 ֆուտ է, բազմաթիվ շարժասանդուղքներն ապահովում են մարդկանց արագ և հեշտ տեղաշարժը: Ժամանակակից դիզայնը գրավում է նաև զբոսաշրջիկներին: Կամրջից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Շանհայի երկնաքերեր:
Հետիոտների համար նախատեսված շրջանաձև կամուրջը զարմացնում է նաև իր չափսերով: Այն այնքան լայն է, որ կողք կողքի կարող են անցնել 15 մարդ:









































