Սիրիական զորքերը երեքշաբթի օրը հետ են մղել «Իսլամական ճակատի» գրոհայինների հարձակումը Հալեպի հին թաղամասեր: Այս մասին գրում է Trend-ը:
Ահաբեկիչները հասել էին կառավարական ուժերի զորանոցների ստորերկրյա թունելներին, որոնք գտնվում են Էլ-Խոսրովիա և Սուլթան մզկիթների մերձակայքում:
Ռումբ է պայթել նաև ոստիկանական տեղամասի շենքի մոտ: Դրանից հետո զինված ուժերը առաջ են նետվել միանգամից մի քանի փողոցներով՝ հետ մղելով իրենց կրակով դիմավորող գրոհայիններին: Սպանվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ: Սիրիայի զորքերը կորցրել են 13 զինվորի:












































