Այս տարվա փետրվարին Ադրբեջանում բուսական և կենդանական ծագման սննդամթերքի սպառողական գները անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել են 13,6 տոկոսով,- հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Ըստ այդ երկրի վիճակագրական կոմիտեի` 2011 թ. փետրվարին կերային մշակաբույսերի, ընդեղենի և յուղատու սերմերի գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ բոստանային մշակաբույսերի, պալարազգիների գները աճել են 3,1 տոկոսով:
Անասնաբուծության մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի և դրանցից ստացվող արտադրանքի սպառողական գները աճել են 0,9 տոկոսով, մանր եղջերավորներինն ու խոզերինը, ինչպես նաև կաթի ու բրդի գները` 1,4 անգամ, ընտանի թռչնի մսինն ու ձվինը՝ 15 տոկոսով:
Միաժամանակ ձկնեղենի և ծովամթերքի գները նվազել են 1,1 տոկոսով: