British Airways ավիաընկերությունը մտադիր է կրճատել 400 բորտուղեկցորդի՝ ընդհանուր 2338 աշխատակիցներից:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ բրիտանական ավիափոխադրողը պատրաստվում է կրճատել աշխատակիցների առավելագույն քանակ, ովքեր պատրաստվում են հեռանալ սեփական կամքով: Կրճատումը հիմնականում վերաբերելու է Worldwide կարգի ուղեկցորդներին, ովքեր աշխատում են հեռավոր չվերթների ընթացքում:
British Airways-ն արդեն բանակցում է Unite արհմիության հետ: Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում կծախսվի գրեթե 90 օր, իսկ աշխատանքից առաջին հեռացումները կիրականացվեն 2013թ-ի մարտից:
Ընդհանուր առմամբ British Airways-ում աշխատում է 14 հզ բորտուղեկցորդ: British Airways-ը և իսպանական Iberia-ն մտնում են International Consolidated Airlines (IAG) խմբի մեջ, որը առաջացել է ավիափոխադրողների միավորումից 2011թ-ի հունվարին:
IAG-ին նոյեմբերին հաղորդել է 4,5 հզ աշխատակիցների կրճատման մասին: Ընկերության աշխատակիցները մտադիր են ցույցեր կազմակերպել դեկտեմբերի 14-ին և 17-21-ը:










































