Saturday, 27 06 2026
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»

Խնդիր է դրված պիտակավորել Սերժ Սարգսյանի հաղթանակը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Անցած հինգ տարիներին կատարած գործի ի՞նչ պաշարով է կառավարող Հանրապետական կուսակցությունը պատրաստվում ներկայանալ հանրությանը…

– Հանրապետական կուսակցությունը փիառ ոճից հնարավորինս զերծ է պահում իր իրականացրած բոլոր գործընթացները… Բազմաթիվ խոստումներ կյանքի են կոչվել, և դրա առհավատչյան բոլոր ոլորտներում իրականացված բարեփոխումների փաթեթն է և այն ինստիտուտները, որոնց հիման վրա մենք իրականացնելու ենք միջազգային չափանիշներին համապատասխանող գործընթացներ… Շատ է խոսվում ֆինանսական ճգնաժամի հետևանքների մասին, սակայն այսօր հստակ կարելի է ասել, որ կառավարության շնորհիվ էր, որ ֆինանսական ճգնաժամն այն մեծ մասշտաբներով չազդեց Հայաստանի վրա, ինչպես ազդեց բազմաթիվ զարգացած երկրների վրա, և արդեն կարող ենք ասել, որ հաղթահարել ենք այդ ճգնաժամը…  Մենք շատ ենք խոսում կոռուպցիոն խնդիրների մասին, բայց այսօր շատ ոլորտներ կան, որտեղ նվազել են կոռուպցիոն ռիսկերը…

– Փաստորեն, Սերժ Սարգսյանն ամփոփելու է իր նախագահության հնգամյակը և հայտ է ներկայացնելու հաջորդ հնգամյա կառավարման համար… Խորհրդարանական ընտրություններին Ձեր կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսում, իմ կարծիքով, ոչ այնքան հավատալու հրամայականն էր, որքան՝ փոխելու անհրաժեշտության, այսինքն՝ մենք շատ բան դեռ պետք է փոխենք և ճանապարհի սկզբին ենք…

– Ո՛չ, ճանապարհի սկզբին չենք… Իսկ Ազգային ժողովի ընտրություններն այն առհավատչյան էին, որը ցույց տվեց հանրությանը, թե ինչպիսի ընտրություններ կարող ենք ունենալ… Մենք այդ ընտրություններով, որոնք լավագույնն էին Հայաստանի իրականության մեջ, մի քանի քայլ առաջ գնացինք… Առաջիկա նախագահական ընտրություններն ավելի լավն են լինելու, քան անցած խորհրդարանական ընտրությունները…

Իսկ որո՞նք են դրա հիմքերը…

– Այն պլատֆորմը, որի վրա այսօր կառուցվում են ներքաղաքական գործընթացները…

ԱԺ ընտրություններից հետո մենք ականատես չեղանք բուռն հետընտրական զարգացումների…

– Դա հենց ապացույցն է ընտրական պրոցեսների ճիշտ իրականացման…

– Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները և՞ս կընթանան առանց հետընտրական զարգացումների…

– Ես այսօր Սերժ Սարգսյան նախագահին լուրջ մրցակից չեմ տեսնում քաղաքական դաշտում, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը կասկածի տակ չէ… Ընդամենը պայքարը լինելու է երկրորդ տեղի համար… Բոլորն էլ հավատում են Ս. Սարգսյանի հաղթանակին, անգամ այն մարդիկ, ովքեր փորձում են մասնակից դառնալ պրոցեսներին՝ իրենց կուսակցություններով, թեկնածուներով… Բայց խնդիրն այն է, թե ինչ գործընթացներ են սկսելու… Արդեն նկատելի են կեղտոտ գործընթացների էլեմենտներ, մասնավորապես՝ սկսվել են ինչ-որ պարտիզանական, երիտասարդական շարժումներ, պատերին ինչ-որ նկարներ են անում, նմանատիպ սև փիառ գործընթացներ…

Դա այդքան վտանգավո՞ր է…

– Ոչ թե վտանգավոր է, այլ ընդամենը մի խնդիր է լուծելու, թե ինչպես իրենք կարող են սևացնել ընտրական գործընթացը, պիտակավորել այդ հաղթանակը…

– Եթե Հանրապետական կուսակցությունն այդքան վստահ է, որ մրցակից չունի, ի՞նչ քայլեր է նախատեսում անել, որպեսզի հասարակությունը լիակատար վստահ լինի, որ իրեն չխաբեցին ու չարհամարհեցին… Համաձայնեք, որ խորհրդարանական ընտրություններին էլ մեծ բաց կար այդ առումով…

– Ցանկացած հասարակության մեջ առաջին տեղում անվտանգության խնդիրն է… Մեր ժողովուրդը շատ գիտակից է և հասկանում է, թե ում հետ պետք է կապել իր անվտանգությունը… Իմ կարծիքով` Հայաստանում չի կարող լինել երկրի ղեկավար, ով անմիջական մասնակցություն չի ունեցել ղարաբաղյան շարժմանը, պատերազմին և այդ բոլոր պրոցեսներին… Տարբեր սոցհարցումներով, տարբեր սոցիոլոգների ու վերլուծաբանների կարծիքով՝ հասարակությունը մեր անվտանգությունը կապում է երկրի գլխավոր գերագույն հրամանատար, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ…

Հասարակության մեջ և Ձեր ընդդիմախոսների շրջանում մեծագույն անվստահություն առաջացրեց ուռճացված ցուցակների ու ցնդող թանաքի հարցը… Գուցե կարելի է չցնդող թանաք բերել և կարգավորել ցուցակները, որպեսզի խնդիրներ չառաջանան…

– Մեր ընտրական գործընթացները, փաստորեն, այնքան առաջ են գնացել, որ մարդիկ չեն խոսում «կարուսելների», կեղծումների մասին, այլ որոշակի տեխնիկական խնդիրների… Թանաքի հարցն ընդամենը մի քանի ժամ է եղել և լուծվել է… Դա չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա… Իսկ եթե չեն վստահում իրենց վստահված անձանց, հանձնաժողովի ներկայացուցչին, դա իրենց խնդիրն է… Մեր Ընտրական օրենսգիրքն այնքան լայն հնարավորություններ է տալիս մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենք ուղղակի պետք է օգտագործեն այդ գործիքները… Չօգտվել իրենց լիազորություններից և հետո փորձել դա ներկայացնել իբրև վատ պրոցես, ինձ համար անընդունելի է… Իսկ ցուցակների համար ասեմ, որ հարցն այդ մարդկանց գոյություն ունենալ-չունենալը չէր, այլ՝ որ նրանք երկրում են, թե ոչ… Հնարավոր չէ, որ այլ մարդ մասնակցեր մյուսի փոխարեն…

Գուցե, ինչպես բազմիցս է առաջարկվել, պատճենահանվի՞ քվեարկածների ցուցակը…

– Դա մարդու իրավունքների խախտում է, որովհետև փակ գաղտնի ընտրություն է, և ընտրության գնալ-չգնալը մարդու իրավունքն է… Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանում ընտրական պրոցեսներից առաջ մամուլի, հեռուստատեսության ազատության նման մեծ հնարավորություն երբևէ չի եղել…

– Շնորհակալություն, պարոն Ավագյան… Հուսանք, որ այդ փոփոխությունները, այնուամենայնիվ, կնյութականանան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում