2013թ. ԱՄՆ-ում միլիոնատերերի թիվը կարող է կրճատվել 6 %-ով (315 հազար մարդ), եթե երկրին չհաջողվի խուսափել «ֆիսկալային ճեղքվածքից»: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով WealthInsight-ի մամլո ասուլիսը:
Եթե հաջողվի խուսափել «ֆիսկալային ճեղքվածքից», ապա ԱՄՆ-ի հարուստ մարդկանց թիվը լավագույն դեպքում կարող է ավելանալ 443 հազարով, իսկ նրանց ընդհանուր կարողությունը կաճի 1.6 տրիլիոն դոլարով:
Եթե «ֆիսկալային ճեղքվածք», այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա ամերիկացի միլիոնատերերը կաղքատանան 240 միլիարդ դոլարով:
ԱՄՆ-ում «ֆիսկալային ճեղքվածք» կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ 2013 թ. հունվարից կդադարեն գործել հարկային որոշ արտոնություններ, իսկ երկրի կառավարությունը կկրճատի ծախսերը:











































