«Պաբլո» թայֆունի զոհերի թիվը Ֆիլիպիններում ավելացել է՝ հասնելով 43 մարդու։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով տեղական հեռուստաալիքներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի ու 24 անհետ կորածի մասին: Ինչպես նշում է գործակալությունը, տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում իշխանությունների կողմից դեռ չի ստացվել:
«Պաբլոն» եղել է վերջին 20 տարում ամենաուժեղ թայֆունը Ֆիլիպինների հարավում:
Այսօր առավոտյան թայֆունը հասել էր երկրի ամենամեծ կղզուն՝ Մինդանաոյին:











































