Ռիո դե Ժայեյրոյում Հիսուսի Քրիստոսի հայտնի արձանը երկնագույնով է լուսավորվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ակցիան նվիրված է մարդկանց առևտրի դեմ պայքարի միջազգային օրվան, որն առաջին անգամ նշվում է այս տարի: Հայտնի արձանի լուսավորությունը փոխել են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Երկնագույն սիրտ» արշավի շրջանակներում: ՄԱԿ-ի կողմից այդ արձանն ընտրվել է որպես մարդկանց առևտրի դեմ պայքարի խորհրդանիշ:











































