Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի Կառլոս Սլիմը, բախվել է Հարավային Ամերիկայի մի քանի երկրների վերահսկիչ մարմինների դիմադրությանը: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, պաշտոնյաները ձգտում են մեծացնել մրցակցությունը հեռուստահաղորդակցության ոլորտում, որտեղ Սլիմի America Movil ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում:
Վերահսկիչ մարմինների գործողությունների հետևանքով America Movil-ի բաժնետոմսերի արժեքը հուլիսի վերջից նվազել է 16 տոկոսով:
Վերջին 4 ամիսներին վերահսկիչ մարմինները մի շարք որոշումներ են կայացրել, որոնք սահմանափակում են տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ընդլայնումը: Այդ ընկերությունների շարքում են America Movil-ը, իսպանական Telefonica-ն և իտալական Telecom Italia-ն:
Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ հաջորդ տարվանից կխստացնի հակամենաշնորհային օրենսդրությունը, որպեսզի հնարավորություն ունենան, միջազգային պրակտիկային համապատասխան, կարգավորել շուկայում գերիշխող օպերատորների վարած գնային քաղաքականությունը: Այդպիսով՝ իշխանությունները դեմ են հանդես եկել կապի շուկայում մրցակցության ուժեղացման վերաբերյալ նոր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի կոչերին:
America Movil-ն աշխատում է 18 պետություններում, այդ թվում ՝ Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում և Կարիբյան ավազանի երկրներում: Սլիմի կարողությունը Forbes-ը գնահատում է 6 մլրդ դոլար 9, իսկ Bloomberg-ը՝ 73:







































