Սիրիայի տարածքում գործող զինված ընդդիմադիրները Դամասկոսից ոչ հեռու հարձակվել են դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Սիրիական պետական Sana գործակալությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող ապստամբները:
Դեպքը տեղի է ունեցել Վաֆիդին բնակավայրում: Նշվում է, որ ականանետային արկի պայթյունի հետևանքով զոհվել է 28 աշակերտ և նրանց ուսուցիչը:









































