Դի Կապրիոն իր ծննդյան օրվա առթիվ ծախսել է 3 մլն դոլար միայն շամպայնի վրա։
Անցած ամիս Նյու Յորքի The Darby-ում դերասանը նշել է 38-ամյակը և պատվիրել է ահռելի քանակությամբ ալկոհոլ ընկերների համար։
Նա 3 մլն է ծախսել Arman de Brignac-ի վրա՝ պատվիրելով 18 շիշ այդ ըմպելիքից հյուրերի համար։
Հյուրերի շարքում են եղել շոու բիզնեսի հայտնի աստղեր, որոնց թվում՝ Ռոբերտ Դե Նիրոն, Քեմերոն Դիասը, Jay-Z և Բեյոնսե Նոուլզ զույգը։
Դի Կապրիոն նաև կազմակերպել է հանգանակություն Կարմիր Խաչի համար՝ Sandy փոթորիկից տուժածներին օգնելու նպատակով։ Հանգանակվել է 500 000 դոլար։ Դերասանը մասնակցում է բարեգործական այլ ծրագրերի ևս։ Այս մասին հաղորդում է smiua.net-ը։










































