Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել արտասահմանում թաքնվող ՆԳՆ-ի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին պետ Դատա Ախալայայի, նրա տեղակալ Սոսո Տոպուրիձեի և այդ դեպարտամենտի երկու աշխատակցի նկատմամբ:
Նրանք մեղադրվում են մի քանի տարի առաջ ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու համար, ովքեր ամանորյա տոնական սեղանի շուրջ վիճաբանել էին տվյալ ժամանակ ՆԳՆ-ի ղեկավար Վանո Մերաբիշվիլիի կնոջ հետ:
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր հայտարարել է, որ Մերաբիշվիլիի կինը գտնվում է արտասահմանում:







































