Ռուսաստանի և Իտալիայի առաջնությունները հայտնվել են ամենակոռումպացված առաջնությունների ցուցակում:
Ցուցակը գլխավորում է Ալբանիայի առաջնությունը: 2009 թվականի հունիսից մինչև այժմ փորձագետները արձանագրել են 97 դեպք, երբ ֆուտբոլային հանդիպումներում հաղթողն արդարացի չի որոշվել: Իտալիայի առաջնությունում նմանատիպ 70 դեպք է արձանագրվել, իսկ Մոլդովայի` 66 դեպք:
1. Ալբանիա- 97
2. Իտալիա- 70
3. Մոլդովա- 66
4. Էստոնիա- 46
5. Հունաստան- 45
6. Ռուսաստան- 42
7. Մակեդոնիա- 37
8. Բուլղարիա- 35
9. Լատվիա- 31
10. Լիտվա- 31








































