Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկնարկել է Պարսից ծոցի ջրերի փոխադրումը դեպի Քերման և Եզդ: Տվյալ նախագծի իրագործման հաջորդ փուլը դառնալու է Սպահանը: Այս մասին Սպահանում տեղի ունեցած տնտեսական նախագծերի բացման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք մշակել են նաև երկու նախագիծ՝ կապված Կասպից ծովի ջրերի օգտագործման հետ. «Դրանք նախատեսված են Կասպիցի ջրերը Դեշտե Կեվիր անապատ և Կենտրոնական Կեվիր հասցնելու համար, որով և ջրով կապահովվեն Խորասան Ռեզավի, Քերման, Եզդ և Սեմնան նահանգները: Այդ երկու նախագծերի ընդհանուր ծավալը կազմելու է 500 միլիոն խորանարդ մետր ջուր»:











































