ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Ուկրաինայի իրադրությունը կքննարկի Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ, հաղորդում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Հանդիպման թեման ավելի մանրամասն չի բացահայտվում: Սպասվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև դրանց համաձայնեցումը:









































