Կիևը հաստատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային կարճաժամկետ առաքելության տեղակայումն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախարարների կաբինետի հրահանգի տեքստին:
«Հաստատել Ուկրաինայի կառավարության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության համաձայնության նախագիծը Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային կարճաժամկետ առաքելության տեղակայման մասին»,- ասվում է հրահանգում:
Հաղորդվում է նաև, որ նախարարների կաբինետը ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Կլիմենկոյին լիազորել է ստորագրել համապատասխան համաձայնագիրը:











































