Դուբայում գտնվող Emirates ընկերությունը որոշում է կայացրել իր ինքնաթիռների համար ժամանակավորապես փակել Իրաքի օդային տարածքը: Ինչպես հաղորդել են Արաբական Էմիրությունների լրատվամիջոցները՝ ընկերության ինքնաթիռները չեն թռչի երկրի տարածքով 7-10 օրվա ընթացքում:
Ըստ տեղեկությունների՝ համապատասխան որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ սպառնալիք են ներկայացնում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: Ինչպես հաղորդվում է՝ ավիաընկերությունը ուշադիր հետևում է երկրում տիրող իրավիճակին:
The Times թերթի փոխանցմամբ՝ Emirates-ի գլխավոր տնօրեն Թիմ Քլարքը նման քայլերի է դիմել Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ի կործանման պատճառով:









































