Ավելի քան 1000 ամերիկացիներ դիմում են ստորագրել՝ կոչ անելով ԱՄՆ-ի կառավարությանը թողարկել«Մահվան աստղ» (Death Star) տիեզերական կայանի ստեղծման ծրագիր մինչև 2016 թ.,- հաղորդում է Lenta.ru-ն:
Դիմումի տեքստում ասվում է, որ նման ծրագիրն անհրաժեշտ է ազգային անվտանգության ամրապնդման, շինարարության, ինժեներեկան գործի և տիեզերքի հետազոտության ոլորտներում նոր աշխատատեղերի բացման համար:
Եթե մինչև 2012 թ. դեկտեմբերի 14-ը դիմումը ստորագրի 25 հազար ամերիկացի, կառավարությունը ստիպված կլինի քննարկել այն: We the People ծրագիրը, որի շրջանակներում կատարվում է ձայնահավաք, թողարկվել է Սպիտակ տան կողմից 2011 թ.: Այս նախագծի օգնությամբ ցանկացած դիմում, որը 30 օրվա ընթացքում ստորագրում է 25 հազար մարդ, պետք է ստանա կառավարության պաշտոնական պատասխանը:
Forbes ամսագրի հաշվարկների համաձայն՝ նման կայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի համաշխարհային ՀՆԱ-ի ծավալը 13 հազար անգամ գերազանցող գումար:
Նշենք, որ «Մահվան աստղ» անունը կրող մտացածին տիեզերական կայանը հորինվել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմի ստեղծողների կողմից:










































