Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը ծառայության կիրառման կանոնների և անհատական տվյալների գաղտնիության նորմերում փոփոխությունների քվեարկություն է սկսել օգտատերերի շարքում: Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Facebook-ի կայքում զետեղված հաղորդագրությանը:
«Վերջերս Facebook-ը զետեղել է ծառայության կիրառման կանոններում և անհատական տվյալների գաղտնիության նորմերում առաջարկվող փոփոխությունները: Այժմ, խնդրում ենք, քվեարկեք, որպեսզի Facebook-ն իմանա, թե փաստաթղթերի որ տարբերակն եք նախընտրում»,- ասված է հաղորդագրությունում:
Այդ քվեարկությունը կարող է դառնալ վերջինը, քանի որ փոփոխություններից մեկն էլ քվեարկության գործընթացի կասեցումն է: Ցանցի ներկայացուցիչները հաստատում են, որ դրա արդյունավետությունը նվազում է օգտատերերի թվի աճի պատճառով:
Քվեարկության փոխարեն Facebook-ը ծրագրում է ներդնել ծանուցման համակարգ՝ օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորությամբ:









































