Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության անձնագրային ծառայության աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ հայտարարելով մեկօրյա գործադուլ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կազմակերպիչները հայտարարել են, որ ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև հանդես են գալիս աշխատատեղերի կրճատման քաղաքականության դեմ:
Գործադուլը համընկել է ամառային հանգստի շրջանին, երբ հարյուր հազարավոր բրիտանացիների անհրաժեշտ են փաստաթղթեր երկրից դուրս գալու համար:
Ինչպես հայտնել է BBC-ն, ներկայում մոտ 450 հազար մարդ սպասում է անձնագրերի տրամադրման:
Երկրի ՆԳՆ-ն արդեն ներկայիս գործադուլն անվանել է «անպատասխանատու» ու «հանգստացողների ահամար սպառնալից»:
Կազմակերպիչները իրենց հերթին հայտարարում են, որ ստիպված էին գնալ նման քայլի, քանի որ ՆԳՆ ղեկավարությունը երկար ժամանակ չի լսել իրենց պահանջները:









































