Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում «Ալ-Քաիդա»-ին մոտ կանգնած եմենցի ապստամբներին մեղադրում է տեղի բնակիչների նկատմամբ «աներևակայելի դաժան հանցագործություններ» կատարելու, այդ թվում մարդկանց խաչելու մեջ,- հաղորդում է BBC-ին:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ գրոհայինները փողոցներով քարշ են տվել մոգության մեջ մեղադրվող մարդու կտրված գլուխը:
Զեկույցում նկարագրվող հանցագործությունները վերաբերում են վերջին 18 ամիսներին և վերագրվում են Եմենի մի քանի հարավային շրջանները վերահսկող «Անսար Շարիա» խմբավորմանը:
Amnesty International-ը Եմենի կառավարական զորքերին մեղադրել է այն բանի համար, որ ապստամբների դիրքերին հարվածներ հասցնելիս զոհվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:







































