Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ծաղկաձորի «Նացիոնալ» սրճարանի մատուցողը «վրեժխնդիր է եղել», երբ իրեն ազատել են աշխատանքից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ սկսվում է Ռոման Ալեքսանյանի գործի դատական քննությունը:

1993 թվականին ծնված Ռոման Ալեքսանյանը 2012 թվականի դեկտեմբերից աշխատել է Ծաղկաձորի «Նացիոնալ» սրճարանում՝ որպես մատուցող: Նա տեղյակ է եղել, որ սրճարանում առևտրից գոյացած գումարները պահվում են սրահում գտնվող պահարանի՝ որպես դրամարկղ ծառայող դարակում:

2014 թվականի հունվարի 7-ի երեկոյան, ներկայանալով աշխատանքի, Ռոմանը սրճարանի մենեջերից իմացել է, որ ազատված է աշխատանքից:

Նա խնդրել է թույլ տալ, որ գիշերի սրճարանի աշխատողների համար նախատեսված սենյակում: Թույլատրել են:

Հաջորդ օրը, առավոտյան ժամը 9-ից մինչև 10-ն անց 30-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով սրճարանի սրահում և օգտվելով սրճարանի աշխատողների բացակայությունից, Ռոման Ալեքսանյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, իրականացրել է գողություն կատարելու իր հանցավոր դիտավորությունը:

Մեղադրանքն առաջադրված է գեղարվեստական ոգով. «Սրճարանի առևտրից գոյացած գումարը գաղտնի հափշտակելու նպատակով Ալեքսանյանը քաշելով վնասել է դրամարկղի պահարանի դարակի փականը, բացել է դարակը, այնուհետև ձեռքը մտցնելու միջոցով ապօրինի մուտք է գործել պահեստարան հանդիսացող՝ որպես դրամարկղ ծառայող դարակ, այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 430 հազար դրամ, և աննկատ հեռացել է»:

Այս ձևակերպման մեջ ուշադրություն է գրավում ու զարմանք առաջացնում այն, որ ձեռքը դարակի մեջ մտցնելը համարվել է «ապօրինի մուտք գործել պահեստարան հանդիսացող դարակ»:

Եթե այսպես է, ապա բոլոր գողությունները ի սկզբանե պիտի ունենան արարքը որակյալ դարձնող՝ մեղքը ավելի ծանրացնող հանգամանքը՝ «ապօրինի մուտք գործելը պահեստարան հանդիսացող որևէ տեղ», քանզի վերը մեջբերված տրամաբանությամբ՝ պահեստարան կարող է համարվել ցանկացած դարակ, պահարան կամ ներքնակի տակ:

Ռոման Ալեքսանյանը իր նախկին աշխատավայր մուտք է գործել ոչ ապօրինի կերպով՝ դատելով նույն շարադրանքից, նա թույլտվություն է խնդրել, որ գիշերի այնտեղ, ըստ երևույթին՝ թույլտվությունն էլ ստացել է, քանի որ գիշերել է:

Ձեռքը դարակի մեջ մտցնելը որպես ապօրինի պահեստարան մուտք գործել գնահատելը միգուցե մի նպատակ է հետապնդել՝ արարքը որակել գողության հոդվածի ավելի ծանր մասով:

Ռոման Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Համեմատելով՝ կարելի է նաև եզրահանգել:

ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Սա, միգուցե, հենց այն արարքն է, որ կատարել է Ալեքսանյանը: Այս արարքի համար նախատեսված պատիժներն են՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-2 ամիս ժամանակով, կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 2 տարի ժամանակով:

ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, որ մեղսագրված է Ռոման Ալեքսանյանին, ձևակերպված է այսպես. ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:

Այս արարքի համար նախատեսված է 2-ից մինչև 6 տարի ազատազրկում: Տարբերությունն ակնհայտ է:

Եվ եթե պահարանի դարակը դժվար էր անգամ գեղարվեստական ոճով «բնակարան կամ շինություն» համարել, ապա ելքը մնում էր միայն այդ դարակին տալ «պահեստարան» անունը՝ ենթադրելով, թե այդ բառը հայերենում ավելի տարողունակ է, քան «բնակարան» և «շինություն» բառերը:

Նախկինում չդատված Ռոման Ալեքսանյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում