Պենտագոնը կորցրել է 626 մլն դոլար արժողությամբ ավելի քան 40% միավոր զենքի հետքը, որ ուղարկվել է Աֆղանստանի անվտանգության ուժերին, գրում է The Washington Times-ը: Այս մասին ասվում է Աֆղանստանի վերակառուցման նախագծերի հարցերով ԱՄՆ հատուկ տեսուչի նոր զեկույցում: Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել երկուշաբթի օրը:
Զեկույցում նշվում է, որ Պենտագոնի 2 կարևոր տեղեկատվական համակարգերում, որոնք հետևում են Աֆղանստան ուղարկված զենքի գտնվելու վայրին, մեծաթիվ սխալներ են հայտնաբերվել: Խոսքը Operational Verification of Reliable Logistics Oversight Database և Security Cooperation Information Portal համակարգերի մասին է:
«Կորցրած» զենքը հայտնվել է Աֆղանստանի հարևան երկրներում, օրինակ՝ Պակիստանում, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ, նշում է թերթը: Աֆղանստանի վերակառուցման նախագծերի հարցերով ԱՄՆ հատուկ տեսուչի աուդիտի ավագ մենեջեր Ջեֆրի Բրաունը հայտարարել է, որ զենքը կարող էր ընկնել սև շուկա ու հայտնվել այլ երկրում: «Մենք ապացույցներ չունենք, որ ամեն բան այդպես էլ եղել է: Բայց դա չէր էլ մտնում մեր աուդիտի ոլորտի մեջ»,- նշել է նա:










































