Հռոմի «Լացիո»-ի 34-ամյա հարձակվող Միրոսլավ Քլոզեն չի կարող մասնակցել իր թիմի առաջիկա խաղերին` Իտալիայի առաջնության շրջանակներում: Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը մկանային խնդիրներ ունի, ինչի պատճառով ստիպված է լինելու բաց թողնել նվազագույնը 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ Քլոզեն վնասվածք էր ստացել «Պարմա»-ի դեմ խաղի առաջին խաղակեսի վերջում: Իսկ 2012 թվականի վերջին հանդիպումը հռոմեական ակումբը կանցկացնի դեկտեմբերի 22-ին Գենուայում` «Սամպդորիա»-ի դեմ:








































