Այսօր առավոտյան Ֆիլիպինյան արշիպելագի հարավում՝ Մինդանաո խոշոր կղզում մոլեգնել է այս տարվա ամենաուժեղ «Պաբլո» թայֆունը, ինչի հետևանքիվ առնվազն 40 հազար բնակիչ է տարհանվել և թաքնվել հատուկ ապաստարաններում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով GMA News ինտերնետ պորտալին:
Մթնոլորտային, աշխարհաֆիզիկական ու տիեզերական ծառայությունների ֆիլիպինյան վարչակազմի (PAGASA) տվյալով՝ դեկտեմբերի առաջին թայֆունը իր հետ կբերի հորդառատ տեղումներ ու քամի: Համաձայն PAGASA-ի տվյալի՝ դրա կենտրոնը գտնվում է Մալայբալայ քաղաքից 80 կմ հարավ-արևելք Բուկիդնոն նահանգում ու շարժվում է ժամում 26 կմ արագությամբ:
Առայժմ զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 10 միլիոնանոց բնակչությամբ կղզում հայտարարվել է պատրաստականության բարձր աստիճան, չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթներ:









































