Անգլիական «Լիվերպուլ»-ը չի գնի ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերը:
Չնայած այն հանգամանքին, որ «Լիվերպուլ»-ը և ՔՊՌ-ը համաձայնության էին եկել տրանսֆերի հարցում, այնուամենայնիվ ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Լիվերպուլ», քանի որ չի կարողացել բարեհաջող անցնել բուժզննումը: Ռեմիի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել և հենց այդ պատճառով «Լիվերպուլ»-ը հրաժարվել է գնել նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Ռեմիի տրանսֆերի արժեքը կազմում էր 8.5 մլն եվրո:










































