Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Դիտարկումն անցկացվելու է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելոկոնը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Ուիլյամ Փրայորը, դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը:









































