Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հիմնական ֆոնին համաշխարհային ներդրողները ԱՄՆ-ին և Չինաստանին կդիտարկեն որպես գլխավոր ուժեր, որոնցից կախված կլինի համաշխարհային տնտեսությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոր պատժամիջոցների պատճառով, նախևառաջ, կտուժեն ԵՄ երկրների տնտեսությունները, քանի որ նրանց և Ռուսաստանի միջև ապրանքային շրջանառությունը շատ մեծ է: Այս շաբաթ ԱՄՀ-ն արդեն հասցրել է արձանագրել Ռուսաստանում արտասահմանյան ընկերությունների ներդրումներում պատժամիջոցների բացասական ազդեցությունը և համաշխարհային տնտեսական աճ ընդհանուր առմամբ:
Այժմ եվրոպական երկրների տնտեսական աճի բոլոր նախադրյալները կախված են ԱՄՆ-ից և Չինաստանից, նշում է գործակալությունը:








































