Իրանի գլխավոր դատախազ Գոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին ասել է, որ Իրանի ընդդիմադիր «Կանաչ շարժում» կուսակցության առաջնորդներ Միր Հուսեյն-Մուսևիի և Մեհդի Քարուբիի նկատմամբ միջոցառումները, ովքեր տնային կալանքի տակ են, չեղյալ չեն հայտարարվի: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Իրանի գլխավոր դատախազը հավելել է, որ ընդդիմադիր առաջնորդները իրանցի ժողովրդի նկատմամբ ճնշումներ և հացագործություններ են իրականացրել: Նրա խոսքով` Իրանի կրոնական համակարգը շատ մեղմ է վերաբերվում նրանց, և ոչ մի պատճառ չկա տնային կալանքը չեղյալ հայտարարելու համար:








































