Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում զինվորական փոխադրամիջոց է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել Վան-Յուքսեքովա ճանապարհին: Դեռևս չպարզված պատճառներով զինվորական ավտոշարասյան փոխադրամիջոցներից մեկի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչի հետևանքով մեքենան բախվել է ճանապարհի արգելապաշտնեշին և շրջվել:
Վթարի հետևանքով վիրավորվել է 7 զինծառայող, որոնցից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Վիրավոր զինծառայողներին ուղղաթիռով փոխադրել են Վանի հիվանդանոց: Տարվում է հետաքննություն:









































