Երեքշաբրի գիշերը Մոսկվայի հարավում Ադրբեջանի ոչ սթափ քաղաքացին Hyundai ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանական հսկիչ-անցակետի շենքի մեջ: Այս մասին հատնում է Interfax-ը հղում անելով աղբյուրին օրինապահ մարմիններում:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: ոստիկանությունը ձերբակալել է օրինախախտին:
ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո հաղորդագրությունում ասված է, որ տղամարդու վրայից ալկոհոլի հոտ է գալիս, նրան կուղարկեն բժշկական հետազոտոության`խմածության աստիճանը որոշելու համար:
Մամլո ծառայությունում ավելացրել են, որ ձերբակալվածի մոտ ավտոմեքենայի փաստաթղթերը չկան, պետք է պարզել նրա ինքնությունը:







































