Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

«Կաթողիկոսի համագյուղացին լինելու մեջ վատ բան չկա». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Դեկտեմբերի 2-ին Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին Արթիկի թեմ, որի առաջնորդ է նշանակվել Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Վերջինս կաթողիկոսի ծննդավայրից՝ Ոսկեհասկից է:

Մինչ այդ, սակայն, Շիրակի հոգևոր թեմի միակ առաջնորդն էր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այսուհետ թեմը երկրորդ հոգևոր առաջնորդ կունենա:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե անգամ Շիրակի թեմը չորս հոգևոր առաջնորդ ունենա, ի՞նչ կա դրա մեջ, դրա մեջ վատ բան չկա: Երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք մենակ չէր կարողանում Շիրակի բոլոր համայնքներում հովվություն անել, Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց.«Որքանով հասցնում, անում էի, բայց դե 119 համայնք էր, հիմա 119-ից 24 համայնքի հարցը որ լուծվեց, 95-ին հասնելն ավելի հեշտ է»:

Եվ այստեղ, նրա խոսքերով, «ճշտի-սխալի հարց չկա, վեհափառի իրավունքն է թեմերի բաժանել, կիսել, նոր թեմեր ստեղծել, վերամիավորել, և նա իր իրավունքի սահմաններում գործել է այնպես, ինչպես հարկ է համարել, և մենք այստեղ վատ բան տեսնելու իրավունք չունենք»:

Իսկ այն դիտարկմանը, որ նորանշանակ թեմի առաջնորդը կաթողիկոսի համագյուղացին է, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց. «Ի՞նչ վատ բան կա համագյուղացի լինելու մեջ, ինչ անենք, որ համագյուղացին է»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով նախկինում մեզ հետ զրույցում ասել էր, որ Գյումրիի անօթևանների ֆոնին Վարդան Ղուկասյանի թույլ տված շռայլությունները, հատկապես «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կառուցումը անբարոյականություն է, հիմա գոհ է քաղաքապետի փոփոխությունից։ «Հույս ունենք, որ փոփոխություններ կլինեն, այդ հույսով ենք ապրում, վաղուց արդեն Գյումրիում քաղաքապետ փոխելու անհրաժեշտություն կար»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում