Օրը. 27 հուլիսի 1953 թվական:
Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև եռամյա պատերազմից հետո հաշտեցման համաձայնագիր է ստորագրվել:
1950-ի հունիսի 25-ին Հյուսիսային Կորեայի բանակը սկսել է հարավ արշավանքը: Հունիսի 28-ին գրավվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը:
Հունիսի 25-30-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում Հյուսիսային Կորեան ագրեսոր է հայտարարվել:
1950-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի զորքերը ծովային դեսանտ են իջեցրել Հյուսիսային Կորեայում: Սեպտեմբերին ԱՄՆ-ը և դաշնակիցները շարունակում են հյուսիս առաջխաղացումը` գրավելով Փխենյանը և հասնելով Չինաստանի հետ սահմանին: Հոկտեմբերի վերջին պատերազմի մեջ են մտել Չինաստանի զորքերը`հետ մղելով ՄԱԿ-ի զորամիավորումներին:
1951-ի ընթացքում Հյուսիսային Կորեան և Չինաստանը երկու անգամ գրավել են Սեուլը և նահանջել:
Ամբողջ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի կողմից զոհվել է 40 հազար, հարավային Կորեայի կողմից`137 հազար, Հյուսիսային Կորեայի`112 հազար, Չինաստանի կողմից՝ 12 հազար մարդ:
1952-ին ճակատում խաղաղություն էր, սակայն ՄԱԿ-ի ռազմածովային ուժերը Հյուսիսային Կորեային ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկեցին` գրեթե ոչնչացնելով երկրի արդյունաբերությունը:
1953-ի սկզբին պարզ դարձավ, որ նման կերպ հաղթանակի հասնել հնարավոր չէ, ուստի նույն թվականի հուլիսի 27-ին ստորագրվեց հաշտության պայմանագիր:










































