Մարտի 22-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: