Տեղեկությունը շնաձկների հարձակման շարքից չէ: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Դելֆինը հարձակվել է դեռահասի վրա:
Դեպքը տեղի է ունեցել SeaWorld զվարճանքների կենտրոնում, երբ ընդարձակ լողավազանի մոտ հավաքված այցելուները կերակրում էին դելֆիններին: Հանկարծ կենդանիներից մեկն առաջ է մեկնվել, կծել աղջնակի ձեռքը՝ հավանաբար նրա ձեռքից խլելու վայրկյաններ ուշացրած ուտելիքը: Երեխայի ծնողների խոսքով՝ բարեբախտաբար, կենդանին նրան ջուրը չի գցել:
Տեսանյութն աղջկա ծնողները տեղադրել են YouTube վիդեոհոսթինգում՝ մյուս ծնողներին իրազեկելու անվտանգ զվարճանքի հնարավոր վտանգների մասին:











































