ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը, ով աշնանը կլքի պաշտոնը, կարծում է, որ ՀԱՄԱՍ շարժման ոչնչացումը կհանգեցնի այն բանին, որ նրան կփոխարինի նոր՝ ավելի վտանգավոր խմբավորում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Եթե ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի և գոյություն չունենա, մենք կբախվենք նրանից ավելի սարսափելի բանի: Սպառնալիքը, որը կարող է հասնել տարածաշրջան, շատ ավելի վատն է, օրինակ` «Իսլամական պետություն» խմբավորումը»,- հայտարարել է Ֆլինը:












































