Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց Վրաստանում «ԿաZանտիպ» փառատոնի անցկացման դեմ ցույցեր են կազմակերպվել, հաղորդում է Interfax-ը:
Ակցիային մայրաքաղաքի մի քանի հարյուր բնակիչներ են մասնակցել, այդ թվում նաև երիտասարդներ:
«Դա փառատոն չէ, այլ իսկական գինարբուք, որը 10 օր շարունակ տեղի կունենա Անակլիից 3 կմ հեռավորության վրա»,- հայտարարել է «Ազգային ճակատ» ոչ կառավարական կազմակերպության անդամ Զվիադ Թոմարաձեն:
Աղբյուրների խոսքերով՝ Անակլիի բնակիչներն այդ կապակցությամբ չեն բողոքում, ավելին, նրանցից շատերը տների և հյուրանոցների վերանորոգման համար վարկեր են վերցնում և պատրաստվում են ընդունել փառատոնի բոլոր մասնակիցներին:
Ավելի վաղ Վրաստանի պատրիարքը դեմ է հանդես եկել «ԿաZանտիպ» էլեկտրոնային երաժշտության փառատոնը Անակլիայում անցկացնելուն, նշելով, որ այս փառատոնը երաժշտական, մշակութային իրադարձություն չէ, այլ «անբարոյականության մասշտաբային ձև»:







































