Apple ընկերությունը ձեռք է բերել BookLamp սթարթափը, որն օգտատերերին գիրք է առաջարկում նրանց գրական նախասիրությունների հիման վրա: Այս մասին հայտնում է TechCrunch կայքը: Apple-ում հաստատել են գնման մասին լուրը` նշելով, որ ընկերությունը ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում սթարթափներ` դրանք բաց քննարկման չդնելով:
Գնման հստակ գումարը հայտնի չէ: Աղբյուրը նշել է, սակայն, որ գումարը գերազանցում է 10 մլն դոլարը, սակայն պակաս է 15 մլն դոլարից: