Տեղեկություններ էին շրջանառվում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը համալրելու է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմը:
Յուրգեն Կլոպը շտապել էր հերքել տեղեկություններն ու նշել, որ Հյումելսը չի փոխելու ակումբային գրանցումը:
Այնուամենայնիվ, Բարսելոնայում արդեն վաճառվում են Մաց Հյումելսի 5 համարի մարզաշապիկներ:








































