Հայտնի հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունն իր համար կարևոր որոշում է ընդունել: Դերասանուհին որոշել է տեղափոխվել Հոլիվուդից և թողնել դերասանուհու կարիերան՝ իր առողջությամբ լուրջ զբաղվելու համար:
Ինչպես պարզվել է, դրա պատճառն է հանդիսացել Միլանում Նորաձևության շաբաթի ժամանակ գլխուղեղի անոթների անևրիզմայի պատճառով դերասանուհու շտապ հոսպիտալացումը: Ուշաթափությունից հետո դերասանուհին ուշքի է եկել հիվանդանոցում և հանկարծակի հիշել 11 տարեկան հասակում բժիշկների ախտորոշման մասին: Անտեսելով այդ ամենը՝ դերասանուհին շարունակել է ապրել կյանքի արագ ռիթմով: Սակայն այժմ Շերոնը հասկացել է, որ ցանկանում է թողնել կինոն և իրեն ընտանիքին նվիրել:









































