Ըստ 2012 թ Yahoo-ի որոնման արդյունքների` օգտատերերին ամենից շատը հետաքրքրել են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները:
Ընտրություններից հետո օգտատերերը հետաքրքրվել են նախ iPhone 5-ով, ապա ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանով, մոդել Քեյթ Էփթոնով և արաքայազն Ուիլյամի կնոջով` Քեյթ Միդլթոնով:
«Ընտրությունների շրջանում ինտերնետը լի էր այս կամ այն կերպ ԱՄՆ-ի քաղաքական կյանքին առնչվող պատմություններով, լուրերով և գովազդով, սակայն օգտատերերը, միևնույն է, հետաքրքրվում էին տեղի ունեցածով, ճշտում մանրամասները»,- նշում է Yahoo-ն:
Ինչ վերաբերում է iPhone-ին, որը նախորդ տարում Yahoo-ի ամենատարածված հարցումն էր, այս տարի միայն կարողացավ գլխավորել «ամենաշատ փնտրվող սարքերի» ցուցակը:
Իսկ Քիմ Քարդաշյանը դարձավ ամենահայտնի դեմքը, նա թոփ 10-ում է 2009 թ. սկսած:











































