Հունաստանը շարունակում է իջեցված գներով վաճառել պետական պարտատոմսերի մի մասը՝ փորձելով կրճատել աճող պետական պարտքը:
Իշխանությունները դիմել են մասնավոր ներդրողներին՝ պարտատոմսերն իրենց սկզբնական գնի 30-40 տոկոսով ձեռք բերելու խնդրանքով:
Այսպիսով Հունաստանը փորձում է կրճատել պետական պարտքը, որը կազմում է 26 միլիարդ դոլար, և կատարել ԵՄ հաջորդ ֆինանսական տրանշի պայմանները:
Որոշ ներդրողներ դժգոհ են այդ պայմաններից։ Նրանք նշում են, որ տարվա սկզբին արդեն կրճատել են հունական պարտքի մի մասը: